Իրանը պետք է մասնակցի «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին. Լախդար Բրահիմի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պետք է մասնակցի Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին: Այսմասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին.

«Իրանը շատ կարևոր երկիր է տարածաշրջանում: Իրանը պետք է մասնակցի Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու հրավեր է ուղարկել Իրանին, սակայն դա պետք է հաստատեն նաև կոնֆերանսի նախաձեռնող երկրները»:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը առանց նախապայմանների հրավեր ստանալու դեպքում կմասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին, որի անցկացումը պլանավորված է հունվարի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031