Բաժիններ՝

Հունաստանը մարտին առաջարկելու է վերանայել ԵՄ-ի վիզային օրենսգիրքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս ԵՄ-ում նախագահող Հունաստանը մարտի կեսին (10-11-ին) ԵՄ-ում ներկայացնելու է երրորդ երկրների համար վիզային ռեժիմի մեղմացման մասին առաջարկ: Այս մասին այսօր հայտարարել է Հունաստանի զբոսաշրջության նախարար Օլգա Կեֆալոյանին.

«ԵՄ-ում հունական նախագահության առաջնահերթությունը կայանում է նրանում, որ զբոսաշրջությունը պետք է ԵՄ-ի համար դառնա զարգացման քաղաքականության անքակտելի մասը: Դա վերաբերում է ոչ միայն Հունաստանին ու հարավային երկրներին, այլև՝ ողջ Եվրոպային:

Նախագահության ժամանակ Հունաստանն առաջարկելու է վերանայել վիզային օրենսգիրքը, ինչը շատ կարևոր է Հունաստանի համար՝ վերացնելու համար երրորդ երկրների քաղաքացիների (ինչպիսիք են ռուսները, թուրքերը, չինացիները) համար գործող բյուրոկրատական արգելքները, որոնց անհրաժեշտ է վիզա՝ Եվրոպա մուտք գործելու համար: Մենք պետք է դյուրացնենք նրանց մուտքը մեր երկիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031