Իրաքի վարչապետը սպառնացել է կրճատել քրդական ինքնավարության ֆինանսավորումը

Alsumaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարությունը կարող է կրճատել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ֆինանսավորումը՝ կապված վերջինիս իշխանությունների պլանների հետ, որոնք առնչվում են էներգակիրները Թուրքիա արտահանելուն:

Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին. «Դա Սահմանադրության կոպիտ խախտում է: Ո՛չ քրդերը, ո՛չ էլ Անկարան նման գործարքի համար չունեն օրինական հիմքեր: Բաղդադը կկրճատի ինքնավարության ֆինանսավորումը, եթե նա առանց երկրի իշխանությունների համաձայն նավթ մատակարարի Թուրքիային»:

Ենթադրվում է, որ մինչև 2015 թվականը նավթատար է կառուցվելու Հյուսիսային Իրաքից դեպի Թուրքիա, իսկ մինչև 2017 թվականը՝ գազատար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031