
«Չինական Տիտանիկը» պլանավորված է կառուցել մինչև 2016 թվականը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Սիչուան նահանգում հայտնվելու է իր «Տիտանիկը»: Պլանավորված է հանրահայտ նավի կրկնօրինակը կառուցել մինչև 2016 թվականը: Նախագիծը գնահատվում է մեկ միլիարդ յուան (մոտ 165 միլիոն դոլար):
Նախագծի հեղինակները հայտարարել են, որ չինական «Տիտանիկի» ներսում տեղակայված կլինի թեմատիկ թանգարան՝ նվիրված նավի ստեղծման ու հետագա կործանման պատմությանը: Բացի այդ, «Տիտանիկում» կարելի կլինի դիտել Ջեյմս Քեմերոնի նույնանուն ֆիլմը (1997):
Պլանավորված է նաև կառուցել ատրակցիոն, որը կմոդելավորի սառցալեռի հետ նավի բախումը: Երբ նավը «կբախվի» սառցալեռի հետ, այն ժամանակ նա կսկսի «ջրասույզ լինել»: (Իրական) «Տիտանիկը» իր առաջին ու վերջին չվերթը սկսել է 1912 թվականի ապրիլի 14-ին, սակայն կործանվել է մի քանի ժամ անց: