Բաժիններ՝

Թունիսի խորհրդարանը համաձայնեցրել է նախագահի լիազորություններն ու գործառույթները

Արաբական Asharq Alawsat պարբերականի փոխանցմամբ՝ Թունիսի հիմնադիր խորհուրդը (ժամանակավոր խորհրդարան) ձայների ճնշող մեծամասնությամբ համաձայնեցրել է երկրի ապագա Սահմանադրության երեք հոդվածները, որոնք հստակեցնում են պետության ղեկավարի լիազորություններն ու գործառույթները: Դրա օգտին քվեարկել է 161 պատգամավոր, իսկ դեմ՝ 3-ը:

Նոր նախագծով Թունիսի նախագահը կարող է այդ պաշտոնը զբաղեցնել 10 տարուց ոչ ավելի ժամկետով և նախագահի պաշտոնում ընտրվել միայն երկու անգամ անընդմեջ: Ընդ որում, Սահմանադրությունն արգելում է ուղղումներ մտցնել այն հոդվածում, որում տեղ է գտել այդ նորման:

Նախագահը գերագույն գլխավոր հրամանատար լինելուց բացի վարելու է երկրի ընդհանուր քաղաքականությունը՝ ներառյալ պաշտպանական, արտաքին ու ազգային անվտանգության հարցերը: Նախագահը կարող է արձակել խորհրդարանը՝ պատգամավորների 2/3-ի համաձայնության դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031