Բաժիններ՝

Սիրիայում չափավոր ապստամբների ու արմատական իսլամականների միջև մարտերում զոհվել է առնվազն 700 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում չափավոր ապստամբների ու արմատական իսլամականների («Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն», ISIL) միջև մղված մարտերում զոհվել է առնվազն 700 մարդ: Այս մասին հայտարարել է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ հունվարի 3-11-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 246 իսլամական, 351 ապստամբ և 100 քաղաքացիական անձ: Երկու կողմից գերեվարվել է ևս մի քանի հարյուր մարդ: Ներկայումս անհայտ է նրանց ճակատագիրը:

Վերջին շրջանում մեծացել է նրանց միջև մարտերի ինտենսիվությունը: Վերջին 48 ժամում սպանվել է առնվազն 200 մարդ: Ապստամբների ու իսլամականների միջև ուղիղ բախումները շարունակվում են հունվարի սկզբից և ընթանում են Հալեպի, Իդլիբի ու Ռաքքայի նահանգներում: Կողմերից ոչ մեկն էլ դեռ չի հասել վճռորոշ հաջողության:

Թե՛ արմատական իսլամականները, թե՛ չափավոր իսլամականները պայքար են մղում Բաշար Ասադի վարչակարգի դեմ, սակայն նրանց վերջնական նպատակները տարբերվում են միմյանցից: Իսլամականները ձգտում են սուննի պետություն ձևավորել Իրաքի ու Սիրիայի տարածքում, մինչդեռ չափավոր ապստամբները նպատակադրվել են տապալել գործող կառավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս