
Իրանը չի հրավիրվելու «Ժնև 2» կոնֆերանսին. ԱՄՆ-ի ներկայացուցիչներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի հրավիրվելու «Ժնև 2» կոնֆերանսին, որը կոչված է գործարկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը: Այս մասին երեկ հայտարարել են ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցներ:
Նրանք ընդգծել են, որ Իրանը «Ժնև 2»-ին չի մասնակցի ո՛չ որպես լիիրավ մասնակից, ո՛չ էլ որպես խորհրդաժողովների «դաշտերում» աշխատող երկիր: Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Չնայած այդ ամենին՝ ամերիկացի պաշտոնյաները չեն բացառել, որ Իրանը այնուամենայնիվ կարող է այս կամ այն չափով մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին: