Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Սոչիի օլիմպիական խաղերից հետո

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին՝ Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտից հետո:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են առևտրային-տնտեսական հարաբերությունները, տրանսպորտային հաղորդակցությունը, հումանիտար-մշակութային հարցեր ու վիզային ռեժիմի վերացմանն առնչվող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

Աբաշիձեն հույս է հայտնել, որ Սոչիի օլիմպիական խաղերը կանցնեն հանգիստ իրավիճակում՝ առանց որևէ արտակարգ դեպքերի ու անակնկալների: Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 7-23-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031