Բաժիններ՝

Հունաստանը Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղվածությունն արևելքից թեքում է հարավ

Հունական ANA-MPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հունաստանի արտգործնախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ ԵՄ-ի նախագահությունն ստանձնած Հունաստանը փոխում է Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղվածությունը՝ արևելքից ուղղելով դեպի հարավ.

«Մեզ համար, ինչպես նաև (հարավային) այլ երկրների համար ԵՄ-ի հարավային հարևանությունն ունի վիթխարի նշանակություն: Լիտվայի նախագահությունն ավարտվել է, նա կենտրոնացել էր Արևելյան հարևանության վրա՝ Ուկրաինա, Հայաստան և այլն: Մինչդեռ մենք շեշտադրում ենք կատարում հարավային հարևանության վրա, և մենք զարգացնելու ենք այդ երկրների հետ հարաբերությունները»:

Նշվում է, որ ԵՄ-ի հարևանության քաղաքականությունն ունի երկու ուղղություն՝ արևելյան ու հարավային: Դրանցից առաջինն իրենում ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, իսկ երկրորդը՝ Ալժիրը, Մարոկկոն, Իսրայելը, Հորդանանը, Եգիպտոսը, Լիբանանը, Լիբիան, Պաղեստինը, Սիրիան, Թունիսը:

Հունաստանը ԵՄ-ում նախագահում է այս տարվա հունվարի 1-ից: 2014 թվականի երկրորդ կեսին նրան կփոխարինի Իտալիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031