Բաժիններ՝

2013 թվականին Չինաստանում կարգապահական խախտումների համար պատժել են 182.000 պաշտոնյայի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Կոմկուսը 2013 թվականին կարգապահական խախտումների համար պատժել է 182.000 չինացի պաշտոնյայի: Դա 13.3 տոկոսով գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը:

Դեպքերի մեծ մասի (մոտ 150.000) ժամանակ Չինաստանի Կոմկուսը սահմանափակվել է կարգապահական տույժերով: Եվս 48.900 պաշտոնյա ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերջին շրջանում Չինաստանում անցկացվում է հակակոռուպցիոն կամպանիա, որը ծավալվել է Սի Ծինփինի նախագահ դառնալուց անմիջապես անց (հինգերորդ սերնդի իշխանություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031