Բաժիններ՝

Վստահ եմ, որ մոտակա օրերին կիմանանք կառավարության կողմից կոռուպցիոն այլ խախտումների մասին. Քըլըչդարօղլու

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ մոտակա օրերին Թուրքիայում հայտնի կդառնան նաև կառավարության կողմից կոռուպցիոն մյուս խախտումները:

Կուսակցապետի խոսքերով՝ իր կուսակցությունն ավելի վաղ հայտարարել է, որ երկրում ժողովրդավարությունը գտնվում է սպառնալիքի ներքո. «Երկրում խախտվել է իշխանության բաժանման սկզբունքը: Ես վստահ եմ, որ մոտակա օրերին մենք կիմանանք կառավարության կողմից նաև կոռուպցիոն այլ խախտումների մասին»:

Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանին՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, թե կոռուպցիոն սկանդալը կազմակերպվել է երկրի կառավարությանը վնաս պատճառելու համար. «Հանցանշաններն ակնհայտորեն վկայում են նախարարների և բարձրաստիճան այլ անձանց կոռուպցիոն գործունեության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս