Բաժիններ՝

Էրդողանի կուսակցության միանգամից 35 պատգամավոր ներկա չի գտնվել խորհրդարանի նիստին

Թուրքական OdaTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վերջին իրադարձությունները պառակտել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Վարչապետ Էրդողանի գլխավորած կուսակցության միանգամից 35 պատգամավոր ներկա չի գտնվել խորհրդարանի լիագումար նիստին՝ որպես բողոքի նշան:

Նրանք համաձայն չեն Թուրքիայի ոստիկանական համակարգում Էրդողանի իրականացրած վերադասավորումների ու պաշտոնանկությունների հետ: Պատգամավորների չներկայանալու պատճառով տապալվել է խորհրդարանի նիստը, և խորհրդարանի փոխնախագահ Մերալ Աքշեները չեղյալ է հայտարարել այն:

Թուրք քաղաքական գործիչները կարծում են, որ ԱԶԿ-ը պատճառ է դարձել խորհրդարանական ճգնաժամի առաջացման: Բոլուում դատարանի որոշմամբ վերացվել է Էրդողանի հինգ մետրանոց նկարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031