Բաժիններ՝

Վրաստանի նախագահը հունվարի 20-ին կմեկնի Թուրքիա

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով Թուրքիա կայցելի հունվարի 20-ին: Այս մասին հայտնել է նրա աշխատակազմը:

Պլանավորված է, որ Մարգվելաշվիլին Անկարայում պաշտոնական հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ: Անկարայում տեղի է ունենալու երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Մարգվելաշվիլին կայցելի նաև Անկարայում գտնվող Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր:

Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլին նախորդ տարեվերջին պետք է ժամաներ Ադրբեջան, սակայն այդ այցը հետաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031