
«Խելացի» կոնտակտային լինզաները կփոխարինեն սմարթֆոնները (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ iOptik «խելացի» կոնտակտային լինզաները, որոնք իրենց տիրոջը ցուցադրում են հավելյալ իրականություն և բարձր պարզությամբ վիդեո, փոխարինելու կգան հեռուստատեսությանն ու բջջային էլեկտրոնիկային:
Նոր էլեկտրոնային կոնտակտային լինզաներն իրենցից ներկայացնում են միկրոսկոպիկ ֆիլտրերի բարդ համակարգ, որով օգտատերը կարող է տեսնել թվային տեղեկատվություն, օրինակ շարժերի կամ տեսազանգերի սխեման: «Խելացի» կոնտակտային լինզաների հիմքում ընկած են Innovega ընկերության մշակած էկրանները, որոնց տվյալները պատում են ակնախնձորը:
Դրանով իսկ iOptik-ի լինզաների օգտագործումը հավասարազոր է դառնում երեք մետր հեռավորությունից 240 դյույմ անկյունագիծ ունեցող հեռուստացույց դիտելուն: iOptik-ը չի սահմանափակում օգտատիրոջ շարժումը և ընդհանուր առմամբ գործում է Google Glass-ի թվային ակնոցների սկզբունքով:
Նախնական տվյալներով՝ iOptik-ի լինզաների զանգվածային արտադրությունը կմեկնարկի մինչև այս տարեվերջ: