
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հասան Ռոուհանիի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը և Սիրիական հակամարտության կարգավորմանը միտված «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստման հարցը: «Ժնև 2» կոնֆերանսի անցկացումը պլանավորված է հունվարի 22-ին:
Դեռ որոշում չի կայացվել այդ կոնֆերանսին Իրանի մասնակցության վերաբերյալ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության փոխաշահավետ զարգացմանն առնչվող հարցեր: