Բաժիններ՝

Սոչիում ռուսական անվտանգության միջոցները կարող են սպանել օլիմպիական ոգին. Time

Ամերիկյան Time պարբերականում հրապարակվել է լրագրող Սայմոն Շուստերի «Միջնաբերդ Սոչի. Ռուսաստանի անվտանագության պլանը սպառնում է սպանել օլիմպիական ոգին» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Հունվարի 7-ին, երբ ողջ Ռուսաստանում ուղղափառ Քրիստոնյաները տոնում էին Սուրբ ծնունդը, Սոչիի բնակիչները տարօրինակ «նվեր» ստացան երկրի իշխանություններից:

Օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակներում քաղաքն անցում կատարեց անվտանգության հատուկ ռեժիմի, որը, ըստ էության, քիչ բանով է տարբերվում ռազմական դրությունից: Ավելի քան 30.000 ոստիկան և Ներքին զորքերի զինծառայող երկու ամսով շրջափակել են Սոչին ու նրա արվարձանները՝ հույս ունենալով կանխել ահաբեկչությունը:

Սակայն փակելով քաղաքը՝ պետությունը ցույց տվեց, որ ահաբեկիչներին արդեն իսկ հաջողվել է մթագնել տոնական տրամադրությունը: Օլիմպիական մայրաքաղաքում ելումուտի վրա արգելք դնելն աննախադեպ է այդ խաղերի ժամանակակից պատմությունում: Դրա արդյունավետության վերաբերյալ փորձագետների կարծիքները տարբեր են:

Մահապարտ-ահաբեկիչների գծով փորձագետ Յուլյա Յուզիկը կարծում է, որ հարձակումներ պատրաստելու համար զինյալներն ունեցել են ավելի քան 6 տարի. «Այդ ժամանակահատվածում կարելի էր ստեղծել «քնած բջիջներ», որոնց գործնականում անհնար է հայտնաբերել սովորական բնակիչների թվում»:

Օսլոյում գտնվող Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը (PRIO) ներկայացնող Պավել Բաևը կարծում է, որ ձեռնարկված միջոցներն այսպես թե այնպես Սոչին դարձնում են «մեծապես պաշտպանված թիրախ», և որ դրանք բավական բարդացնում են քաղաքի ներսում ահաբեկչություն իրականացնելը.

«Սակայն մարզիկներն ու երկրպագուները դրա համար կվճարեն թանկ գին. նրանք հարկադրված կլինեն օլիմպիական ոգին պահպանել «պաշարված ամրոցում»»:

Ստացվում է, որ օլիմպիական մայրաքաղաքի (Սոչի) բազմաթիվ բնակիչների համար տոնելու համար որպես առիթ կծառայոի ոչ թե օլիմպիական խաղերի բացման, այլ՝ փակման արարողակարգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս