Բաժիններ՝

Բաղդադում ահաբեկչության հետևանքով զոհվել է իրաքյան բանակի առնվազն 13 նորակոչիկ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաղդադում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է իրաքյան բանակի առնվազն 13 նորակոչիկ: Վիրավորվել է ևս 30 մարդ: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Մահապարտ-ահաբեկիչը, գտնվելով նորակոչիկների շրջանում, պայթեցրել է իրեն: Պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնում գտնվող զորակայանում: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ չի ստանձնել Իրաքի տարածքում գործող խմբավորումներից և ոչ մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031