Բաժիններ՝

Պետք է Ասոցացման համաձայնագրի պայմանների վերաբերյալ գործնական բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ. Ազարով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է գործնական բանակցություններ սկսի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պայմանների վերաբերյալ, որի անքակտելի մասը հանդիսանում է ազատ առևտրի գոտու մասին դրույթը:

Ազարովն այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության նիստի բացման ժամանակ: Ազարովը հավելել է, որ փոխվարչապետ Յուրի Բոյկոյին հանձնարարել է խորապես վերլուծել հայրենական տնտեսության համար ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հետևանքները:

Ազարովը համոզվածություն է հայտնել, որ եվրոպացի գործընկերներն ըմբռնումով կմոտենան այդ փաստերին, երբ իրենք ներկայացնեն դրանք: Ազարովի խոսքերով՝ այդ աշխատանքները պետք է իրականացվեն շատ սեղմ ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031