Բաժիններ՝

Ուկրաինական «Նավթոգազը» և ռուսական «Գազպրոմը» համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Նավթոգազը» և ռուսական «Գազպրոմը» համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ այս տարվա առաջին եռամսյակում հազար խորանարդ մետր ռուսական գազի գինն ուկրաինական կողմի համար կազմելու է 268.5 դոլար:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին: Նա չի նշել համաձայնագրի կնքման ստույգ ժամկետը՝ փոխարենը միայն հայտարարելով, որ դա տեղի է ունեցել ամանորյա տոներից հետո:

2013 թվականի դեկտեմբերին 17-ին ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի շրջանակներում Մոսկվայում երկկողմ հանդիպում էին ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը, որի ժամանակ էլ նրանք պայմանավորվել էին, որ Ռուսաստանն Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր գազի գինը 400 դոլարից նվազեցնելու է մինչև 268.5 դոլարի:

2013 թվականի առաջին եռամսյակում Ուկրաինան հազար խորանարդ մետր ռուսական գազի համար վճարել է 406 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս