Հաքան Շուքյուրը մեկնել է ԱՄՆ՝ Գյուլենի հետ խորհրդակցելու համար
Haber 7-ի փոխանցմամբ՝ թուրք հայտնի ֆուտբոլիստ, մարզական մեկնաբան, պատգամավոր Հաքան Շուքյուրն այսօր առավոտյան մեկնել է ԱՄՆ: Շուքյուրը Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից մեկ օր առաջ լքել էր իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը և դարձել էր անկախ պատգամավոր:
Շուքյուրն իր անհամաձայնությունն էր հայտնել մասնավոր ուսումնական դասընթացների (դերսհանե) փակման հարցում ԱԶԿ-ի քաղաքականության դեմ: Շատերի կարծիքով հենց դա հանգեցրեց Ֆեթհուլլահ Գյուլենի հակահարվածին՝ ի դեմս ոստիկանների կողմից բազմաթիվ գործարարների ու երեք նախարարի որդիների ձերբակալելու:
Համարվում է, որ Հաքան Շուքյուրը գյուլենական շարժման գաղտնի անդամ է և ԱՄՆ է մեկնել Ֆեթհուլլահ Գյուլենի հետ խորհրդակցելու համար: Շուքյուրը «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռով ժամը 07.25-ին մեկնել է Նյու Յորք: Շուքյուրին ուղեկցում է լրագրող Ֆեհմի Քորուն: