
Թուրքիա. բանտից ուղիղ խորհրդարան. Euronews

Euronews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեկ երդում է տվել հինգ քուրդ պատգամավոր, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում էին բանտում: 2009-2010 թվականին նրանց դատապարտել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ մեղադրելով «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ:
PKK-ը Թուրքիայում պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն 2011 թվականին երկրի սահմանադրությունում կատարվել են ուղղումներ, որոնք այդ բանտարկյալներին հնարավորություն են տվել դառնալ պատգամավորներ՝ ընդ որում, դրա հետ մեկտեղ գտնվելով բանտախցում:
Սակայն դատարանը միայն հիմա է նրանց թույլատրել ձեռնամուխ լինել իրենց օրենսդրական աշխատանքների կատարմանը՝ վճռելով, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է նաև այդպիսի դեպքերի վրա: