
Ուժեղ ցրտերի հետևանքով ԱՄՆ-ի տնտեսությունը կկրի 5 միլիարդ դոլարի վնաս

BBC-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում ողջ Հյուսիսային Ամերիկայում տիրող ուժեղ ցրտերը սկսել են նահանջել: ԱՄՆ-ի արևմուտքում ջերմաստիճանը մի փոքր բարձրացել է՝ թեև այն շարունակում է մնալ զրոյից ցածր:
Planalytics Inc.-ի փորձագետ Քրիստին Դրեյկը հայտարարել է, որ եղանակային անբարենպաստ պայմաններն ԱՄՆ-ի տնտեսությանը կպատճառեն 5 միլիարդ դոլարի վնաս, ինչն առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կկրճատի 0.2 տոկոսով: Ներկա դրությամբ դա ամենաանբարենպաստ գնահատականն է՝ կապված ուժեղ ցրտերի վնասի հետ:
Եղանակային անբարենպաստ պայմանները շոշափել են ԱՄՆ-ի ավելի քան 200 միլիոն բնակչի, ինչը կազմում է բնակչության գրեթե 2/3-ը: Ուժեղ ցրտերն ԱՄՆ-ում խլել են 21 մարդու կյանք: ԱՄՆ-ում էլեկտրաէներգիաի ու գազի սպառումը ցրտերի ֆոնին բարձրացել է ռեկորդային նշագծի: