Բաչո Ախալայայի փաստաբանը ծեծկռտուքի մեջ է մտել դատախազ Բաչիաշվիլիի հետ
Грузия-Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում ծեծկռտուքի մեջ են մտել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի փաստաբան Ռոմեո Սաջայան ու դատախազ Լևան Բաչիաշվիլին: Այս մասին հայտարարել է դատախազությունը:
Միջադեպը գրանցվել է հունվարի 8-ի ցերեկը, վերահսկող մարմնի վարչական շենքում: Որպես միաջադեպի պատճառ են նշվում անձնական բնութի նախկին տարաձայնությունները: Տվյալ փաստով հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (վնասվածքներ հասցնել):
Միևնույն ժամանակ Վրաստանի փաստաբանների ասոցիացիան ներկայացրել է տեղի ունեցածի այլ տարբերակ: Դրա համաձայն, Ախալայայի փաստաբանին երեկ կանչել են դատախազություն, և երբ փաստաբանը գտնվել է անվտանգության աշխատակիցների սենյակում, այնտեղ է մտել դատախազ Լևան Բաչիշավիլին, ով թքել է նրա վրա և սկսել հարվածել: Սաջայան էլ ստիպված է եղել պաշտպանվել և առաջացել է ծեծկռտուք: