Բաժիններ՝

ԱՄՆ փոխպետքարտուղար Շերմանը վաղը կժամանի Մոսկվա՝ կապված Սիրիայի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը հունվարի 10-ին Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացնելու Սիրիայի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը.

«Պետքարտուղարի տեղակալ Շերմանը հունվարի 10-ին «Ժնև 2» կոնֆերանսի շեմին ժամանելու է Մոսկվա՝ Սիրիայի հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար»: Մինչ Մոսկվա ժամանելը Շերմանը մեկնելու է Ժնև, ուր և հանդիպելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քերթին Էշթոնի տեղակալ Հելգա Շմիդտի ու Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Շերմանը Մոսկվայից մեկնելու է Փարիզ, ուր տեղի է ունենալու «Սիրիայի բարեկամների խմբի» արտգործնախարարների հանդիպումը: Շերմանն այստեղ կուղեկցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031