Բաժիններ՝

Մադուրոն առաջին անգամ սեղմել է ընդդիմադիր առաջնորդ Կապրիլեսի ձեռքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի ապրիլին Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրություններից հետո տեղի է ունեցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու ընդդիմության առաջնորդ Հենրիկե Կապրիլեսի առաջին հանդիպումը:

Դա տեղի է ունեցել երեկ՝ հանցավորության դեմ պայքարի խստացման մասին խորհրդաժողովի շրջանակներում: Քաղաքական հակառակորդներն առաջին անգամ սեղմել են միմյանց ձեռքը, ինչը տեղի է ունեցել նահանգապետների հետ նախագահի հանդիպումից առաջ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հանցավորության դեմ պայքարի հեռանկարները: Հանդիպումը կազմակերպվել է այն բանից հետո, ինչ երկրում սպանվեց «Միսս Վենեսուելա 2004» Մոնիկա Սփիրը:

Կապրիլեսը նախագահական ընտրություններում հանդիսացել է Մադուրոյի հիմնական մրցակիցը և ցայժմ չի ճանաչել այդ ընտրություններում Մադուրոյի հաղթանակը, ով հաղթել է նվազագույն առավելությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031