Բաժիններ՝

Սանդրա Բալոկը People’s Choice Awards-ի ժամանակ ստացել է միանգամից չորս մրցանակ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ դերասանուհի Սանդրա Բալոկը երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած People’s Choice Awards-ի («Ժողովրդի ընտրություն») 40-րդ մրցանակաբաշխության ժամանակ առաջատար է դարձել ստացած մրցանակների քանակով:

Բալոկը ճանաչվել է որպես սիրված կիոնդերասանուհի, ինչպես նաև դրամա և կատակերգություն կինոժանրերի սիրված դերասանուհի: Բալոկը «Ժողովրդի ընտրության» ևս մեկ մրցանակ կիսել է Ջորջ Կլունիի հետ: Նրանք ճանաչվել են լավագույն դուետ՝ կապված «Գրավիտացիա» ֆիլմի հետ: Վերջինս հաղթող է դարձել «լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում:

«Ժողովրդի ընտրության» երեք մրցանակ ստացել է երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, ինչպես նաև «Երկաթե մարդը 3» ֆիլմը: «Ժողովրդի ընտրության» նախորդ երկու մրցանակաբաշխությունների առաջատար, երգչուհի Քեթի Փերին այս անգամ ստացել է միայն երկու մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս