Բաժիններ՝

Սպիտակ տունը Միջազգային տիեզերական կայանում ԱՄՆ-ի մասնակցությունը երկարաձգել է մինչև 2024 թվականը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հավանության է արժանացրել Միջազգային տիեզերական կայանում ԱՄՆ-ի մասնակցությունը մինչև 2024 թվականը երկարաձգելը: Այս մասին նշված է ամերիկյան NASA տիեզերական գործակալության կայքում.

«Մենք ուրախ ենք հայտարարել, որ (ԱՄՆ նախագահ Բարաք) Օբամայի վարչակազմը հավանության է արժանացրել Միջազգային տիեզերական կայանում տարվող աշխատանքներին մասնակցելն առնվազն մինչև 2024 թվականը երկարաձգելը»:

NASA-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Միջազգային տիեզերական կայանի գծով ԱՄՆ-ի գործընկերները նույնպես կերկարաձգեն իրենց մասնակցությունը նախագծում, ինչը հնարավորություն կտա շարունակել այդ բացառիկ լաբորատորիայում տարվող հեղափոխական հետազոտությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031