Բաժիններ՝

Որակավորված աուդիտորների թիվն ավելացավ երկուսով

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման համաձայն` դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու և վկայականի ժամկետը երկարաձգելու համար դիմում ներկայացրած դիմորդների` վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցերը:

Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում՝  որակավորման վկայական է տրվել 2 աուդիտորների։ Եվս 3-ի որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս