Թուրքիայում իրականացվող ոստիկանական մաքրումները հարուցել են ԵՄ-ի դժգոհությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտահոգ է Թուրքիայում ոստիկանների պաշտոնանկության կապակցությամբ և պահանջում է հետաքննել կոռուպցիոն խախտումների (այդ թվում նաև իշխանությունների կողմից կատարված) մասին բոլոր հայտարարությունները:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային. «Մեծ քանակությամբ ոստիկանների պաշտոնանկ անելը, որի գագաթնակետը դարձավ երկուշաբթի երեկոյան Անկարայում 350 ոստիկանի հրաժարականը, հարուցում է մեր մտահոգությունը:

Մենք Թուրքիայից՝ որպես (ԵՄ-ին անդամակցելու) թեկնածու երկիր, պահանջում ենք ստանձնել այն չափանիշների կատարումը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար՝ ներառյալ իրավական պետության սկզբունքների պահպանումը:

Մենք պահանջում ենք, որ Թուրքիան անի ամեն անհրաժեշտ բան, որպեսզի բոլոր հայտարարությունները, այդ թվում նաև մի շարք ղեկավարների կողմից թույլ տրված խախտումների մասին հայտարարությունները հետաքննվեն առանց խտրականության ու կողմնակալության»:

Տեսանյութեր

Լրահոս