
Ադրբեջանում կասեցվել է հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանության քրեական գործի վարույթը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունները հետաքննող վարչությունը դադարեցվել է հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը:
Այս մասին հայտնել է հանգուցյալի ընտանեկան փաստաբան Էլչին Սադիգովը, ով այդ մասին քննիչից իրազեկվել է նամակով: Չի բացառվում, որ Սադիգովը բողոքարկի այդ որոշումը: Նշվում է, որ Թագիի սպանության գործը փակվել է 53.1.1 հոդվածով. մահափորձ կատարելու հարցում մեղավորներին գտնելու անհնարինություն:
Փաստաբանը, սակայն, կարծում է, որ փաստացիորեն հետաքննություն չի տարվել, և որ իրենք երկու անգամ բողոքել են այդ անգործության համար, սակայն իրենց դիմումները հաշվի չեն առնվել:
Ռաֆիկ Թագիի դեմ մահափորձ է իրականացվել 2011 թվականի նոյեմբերի 19-ին, երբ անհայտ անձինք երեկոյան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան, ինչի հետևանքով հրապարակախոսը հիվանդանոցում մահացավ 4 օր անց՝ նոյեմբերի 23-ին: