
ԵԽԽՎ-ի համազեկուցողներն Ադրբեջան կժամանեն հունվարի 20-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը և Պեդրո Ագրամունտն Ադրբեջան է այցելելու հունվարի 20-24-ին: Այս մասին հայտարարել է համազեկուցող Ջոզեֆ Դեբոնո Գրեխը:
Այցի ընթացքում համազեկուցողները մի շարք հանդիպումներ են անցկացնելու պաշտոնատար անձանց, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այցի նպատակը Եվրոպայի Խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարումն է:
Համազեկուցողի խոսքերով՝ այցի ծրագիրը դեռ գտնվում է մշակման փուլում: Բաքվից բացի, համազեկուցողներն այցելելու են Ադրբեջանի շրջաններ: