Դավութօղլուին ցանկացել են սպանել Հունաստանում. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ կանխվել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ պատրաստված մահափորձը: Այն պետք է իրականացվեր 2013 թվականի դեկտեմբերին, երբ Դավութօղլուն այցելել էր Հունաստան՝ Աթենք: Այս մասին գրել է հունական Parapolitika շաբաթաթերթը:

Թերթի տվյալներով՝ մահափորձը պատրաստել են Թուրքիայում լայն գործունեություն ծավալած «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) ներկայացուցիչները: Նրանց մի մասն արդեն իսկ ձերբակալված է: Ընդգծվում է, որ մահափորձի նախապատրաստությունը մեկնարկել է Դավութօղլուի հունական այցից 4 օր առաջ, և որ այն կանխվել է վերջին պահին:

Դավութօղլուի կողմից Հունաստան ժամանելուց 24 ժամ առաջ ձերբակալվել է երկու կասկածյալ: Թուրքական թերթը հիշեցնում է, որ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Հունաստան է մեկնել Հայաստանից: Դեկտեմբերի 13-ին չեղյալ է հայտարարվել Աթենքում Դավութօղլուի այցի ծրագիրը, և հունական կողմը խստապես հետևել է թուրքական պատվիրակության յուրաքանչյուր քայլին՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Ավելի վաղ DHKP-C-ը ստանձնել էր նախորդ տարվա մայիսին Հաթայ նահանգի Ռեյհանլը քաղաքներում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031