Բաժիններ՝

Իրանն ապացուցել է, որ իրեն չեն կարող կանգնեցնել ճնշման միջոցով. Զարիֆ

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջուկային զենքի վրա Իրանի գերագույն առաջնորդի դրած արգելքը բացատրում է այն, թե ինչու Իրանի պաշտպանական դոկտրինում տեղ հատկացված չէ միջուկային զենքի համար:

Այս մասին Մեծ Բրիտանիայի նախկին արտգործանախարար Ջեկ Ստրոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Բրիտանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել երեկ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու համար երկու երկրի հետաքրքրության կենտրոնում ընկած հարցեր: Զարիֆի խոսքերով՝ Իրանն ապացուցել է, որ իրեն չեն կարող կանգնեցնել ճնշման միջոցով:

Զարիֆն ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել փոխըմբռնման՝ Իրանի ու Արևմուտքի միջև փոխադարձ վստահություն հաստատվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031