
Երիտասարդ դիզայները կահույք է պատրաստել հատուկ քաղցրակերների համար

Հոլանդացի երիտասարդ դիզայներ Մաթիաս Բորովսկին առանձնահատուկ կահույք է պատրաստել, որը կարող է խթանել զգացողությունները եւ ախորժակ գրգռել:
«The Importance of the Obvious» («Ակնհայտի կարեւորությունը») կոչվող նախագծի շրջանակում պատրաստված կահույքը տարբեր շերտերի, նյութերի, գույների զարմանալի համադրության շնորհիվ համեղ քաղցրավենիք է հիշեցնում` տորթեր, պաղպաղակ, տարբեր քաղցրեղեն: Սակայն դա չի խանգարում, որպեսզի կահույքը ծառայի նաեւ իր բուն նպատակին, հաղորդում է Kedem-ը:
«The Importance of the Obvious» նախագիծը երիտասարդ դիզայների դիպլոմային աշխատանքն է: