Բաժիններ՝

Սոչիում անվտանգություն ապահովող ՌԴ ԱԻՆ-ի ստորաբաժանումներն այսօրվանից անցնում են մարտական հերթապահության

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործընթացում ներգրավված ՌԴ ԱԻՆ-ի ստորաբաժանումներն այսօրվանից սկսած՝ անցնում են մարտական հերթապահության: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը. «Առջևում Ձմեռային օլիմպիական խաղերն են:

Հունվարի 7-ից բոլոր ստորաբաժանումները, որոնք ապահովում են խաղերի մասնակիցների ու հյուրերի անվտանգությունը, անցնում են մարտական հերթապահության, պաշտպանության տակ են առնվելու բոլոր օբյեկտները, գործարկվել է տիեզերական մոնիթորինգի համակարգը:

Ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության բոլոր հարցերը լուծվում են ամենաբարձր, համաշխարհային մակարդակով»: Պուչկովը նաև խոստացել է բարձր մակարդակի անվտանգություն ապահովել 2018 թվականին երկրում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031