Բաժիններ՝

2013 թվականին «Գազպրոմը» Եվրոպային գազի մատակարարման ծավալը մեծացրել է մեկ քառորդով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին «Գազպրոմը» Եվրոպային գազի մատակարարման ծավալը մեծացրել է 23.4 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ: 2013 թվականին Եվրոպան Ռուսաստանից ստացել է 139.32 միլիարդ խորանարդ մետր գազ:

Մեկ տարվա ընթացքում «Գազպրոմ» խմբի ընդհանուր ծավալն աճել է 7.1 տոկոսով՝ հասնելով մինչև 217.7 միլիարդ խորանարդ մետրի: Ընդ որում, գազի մատակարարումը մերձակա երկրներին նվազել է 13.6 տոկոսով՝ մինչև 51 միլիարդ խորանարդ մետրի, իսկ հեղուկացված գազի մատակարարումն իր հերթին նվազել է 1 տոկոսով՝ մինչև 14.49 միլիարդ խորանարդ մետրի:

Նախորդ տարվա արդյունքներով Ռուսաստանից գազի ընդհանուր արտահանումն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 204.9 միլիարդ խորանարդ մետրի: 2012 թվականին գազի արտահանումը նվազել էր 3.6 տոկոսով՝ մինչև 185 միլիարդ և 845 միլիոն խորանարդ մետրի:

2013 թվականին նավթի արտահանումն անկում է ապրել 2.1 տոկոսով՝ մինչև 234.86 միլիոն տոննայի: Դրանից մեկ տարի առաջ նավթի արտահանումը դարձյալ կրճատվել էր: Այն ժամանակ անկումը կազմել էր 1 տոկոս՝ մինչև 239.64 միլիոն տոննայի:

2013 թվականին գազի արդյունահանումը Ռուսաստանում աճել է 2 տոկոսով՝ մինչև 668 միլիարդ և 24 միլիոն խորանարդ մետրի, իսկ նավթի արտահանումն աճել է 1 տոկոսով՝ հասնելով 523.27 միլիոն տոննայի:

2012 թվականին Ռուսաստանում գազի արդյունահանումն ընկել էր 2.3 տոկոսով՝ մինչև 655 միլիարդ խորանարդ մետրի, մինչդեռ նավթի արդյունահանումն աճել էր 1.3 տոկոսով՝ մինչև 518 միլիոն տոննայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս