
Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումները ոչ մի կապ չունեն Թուրքիայի հետ. Թաներ Յըլդըզ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բնական գազ ներկրել Իրանից:
Յըլդըզի խոսքերով՝ պաշտոնական Անկարան 2013 թվականին Իրանից գնված գազի համար վճարել է 4.5 միլիարդ դոլար, իսկ նավթի համար՝ 3.1 միլիարդ դոլար: Նախարարն ընդգծել է, որ Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումները ոչ մի կապ չունեն Թուրքիայի հետ.
«Դրա համար էլ պաշտոնական Անկարան կատարում է միայն ՄԱԿ-ի որոշումները: Թուրքիան կապված է ՄԱԿ-ի որոշումների հետ: Թուրքիան իրավական պետություն է, իսկ Իրանը հարևան, եղբայրական երկիր է, և մենք նրա հետ շարունակելու ենք կապույտ վառելիքով առևտրային օպերացիաները»:
Միևնույն ժամանակ ԱՄՆ առևտրի նախարարությունը հունվարի 3-ին իր «սև ցուցակում» է ներառել թուրքական Adaero International Trade ընկերությունը՝ իրանական կողմին «Բոինգ» տիպի երկու ինքնաթիռ վաճառելու համար: