Բաժիններ՝

Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակը. Forbes USA

Forbes USA-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 400 գործարարների վարկանիշային ցուցակը: Նրանց ընդհանուր կապիտալը գերազանցում է 2 տրիլիոն դոլարը, ինչը համարժեք է, օրինակ, Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալին:

Luxlux.net-ն այդ ցուցակից առանձնացրել է լավագույններին:

Առաջին տեղում 72 մլրդ դոլարով Microsoft  կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն է, ով աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակը գլխավորում է արդեն 20-րդ անգամ անընդմեջ:

Երկրորդ տեղում նրա ընկերն է, գործարար եւ ներդրող Ուորեն Բաֆեթը, ում կարողությունը գնահատվում է 58,5 միլիարդ: Երկրորդ տեղում  Oracle-ի տնօրեն Լարի Էլիսոնն է` 41 միլիարդ դոլարով:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցնում են Չարլզ եւ Դեյվիդ Կոհ եղբայրները, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 36-ական միլիարդ դոլար:

6-9-րդ տեղերը զբաղեցնում են Wal-Mart սուպերմարքեթների ցանցի սեփակատներ Ուոլթոն ընտանիքի անդամները, իսկ տասնյակը եզրափակում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը` 31 մլրդ դոլարով: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քսաներորդ հորիզոնականում է` 19 մլրդ դոլար կարողությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս