
Ուկրաինան ՌԴ-ից ստացել է «հուսալի լծակներ»` ԵՄ-ի հետ ազառ առևտրի գոտի ստեղծելու համար. Ազարով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինան գազի գնի նվազեցման, ֆինանսական ռեսուրսների հատկացման, առևտրային սահմանափակումների վերացման շուրջ Ռուսաստանի հետ պայմանավորվածության գալու շնորհիվ ստացել է «հուսալի լծակներ»` կայունացնելու համար ֆինանսա-տնտեսական իրավիճակը և «ուժեղ դիրքերով» ստեղծելու համար ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի:
Այս մասին նշված է Ռեգիոնների կուսակցության նախագահ, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ամանորյա շնորհավորական ուղերձում: Դրանում նա նշել է, որ անփոփոխ է մնացել Ուկրաինայի եվրաինտեգրացիոն կուրսը: Ազարովը չի բացառել, որ Ուկրաինան կարող է միաժամանակ ազատ առևտրի գոտի ստեղծել թե՛ ԱՊՀ երկրների, թե՛ ԵՄ-ի հետ:
Ազարովը վստահություն է հայտնել, որ 2014 թվականը երկրի կյանքի և նրա յուրաքանչյուր բնակչի համար լինելու է դրական փոփոխությունների տարի: