
Ռուսաստանը խստացնում է աշխատանքային ներգաղթյալների նկատմամբ իր պահանջները

Российская газета-ի փոխանցմամբ` առանց վիզա Ռուսաստան ժամանող օտարազգիները, որոնք ցանկանում են աշխատել այդ երկրում, պարտավոր կլինեն ներկայացրել այնպիսի փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ նրանց մոտ բացակայում են թմրանյութերի հետ կապված հիվանդությունները և հասարակության համար վտանգավոր հիվանդությունները:
Համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն փոխում է Ռուսաստանում աշխատանքային գործունեություն ծավալող օտարազգիների հանդեպ բժշկական հետազոտություն անցկացելու մասին գոյություն ունեցող կանոնակարգը:
Նախատեսվում է, որ առանց վիզայի ավելի քան 90 օրով Ռուսաստան ժամանող օտարազգին պետք է Դաշնային միգրացիոն ծառայության համապատասխան տարածքային մարմնին ներկայացնի վերոնշյալ փաստաթղթերը: