
Թբիլիսին 2014 թվականը կդիմավորի առանց բյուջեի

Грузия Online-ի փոխանցմամբ` 2014 թվականը Թբիլիսին դիմավորելու է առանց բյուջեի: Նախօրեին տվյալ խնդրի շուրջ բուռն և տևական քննարկումներ են ծավալվել մայրաքաղաքի մունիցիպալ ժողովում (սակրեբուլո), որում, սակայն, տապալվել է Թբիլիսիի կառավարության ներկայացրած բյուջեն:
Բյուջեի նախագծի ընդունման դեմ քվեարկել է 21 պատգամավոր, կողմ` 18-ը, ձեռնպահ` 3-ը: Բյուջեի ընդունման համար անհրաժեշտ էր 24 ձայն: Քվեարկությանը նախորդել են տևական բանավեճեր` կապված դրամական միջոցների բաշխման սկզբունքի և մայրաքաղաքի կառավարության առաջնահերթությունների հետ: Արդյունքում, ձախողվել է բյուջեի ընդունումը: