Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է ռուս-ղազախական ՀՕՊ-ի ընդհանուր համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

Российская газета-ի փոխանցմամբ` Ռուսաստանն ու Ղազախստանը ստեղծել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական տարածաշրջանային համակարգ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարի 30-ին, Աստանայում:

Դեկտեմբերի 20-ին այն հավանության է արժանացրել ՌԴ Պետդուման, իսկ 25-ին` ՌԴ Դաշնային խորհուրդը: Այժմ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Ակնկալվում է, որ Ղազախստանի խորհրդարանը համաձայնագիրը կդիտարկի այն բանից հետո, ինչ Ռուսաստանը Ղազախստանին կհանձնի վավերացված փաստաթուղթը:

Համաձայնագիրը ստորագրվել է հնգամյա ժամկետով` հետագայում հնգամյա ժամկետներով երկարաձգելու հնարավորությամբ: Տարածաշրջանային ՀՕՊ-ի միասնական համակարգի ուժերը գլխավորելու է Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների նշանակած անձը, որին ներկայացնելու են երկու երկրների պաշտպանության նախարարները: Համակարգի հրամանատարությունը գտնվելու է Ղազախստանում` Ալմաթիում:

Համաձայնագրով նախատեսված է, որ պատերազմի կամ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանն ու Ղազախստանն իրավունք ունեն որոշում ընդունել ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենց զորքերի կիրառման մասին: Ռուսաստանի ու Ղազախստանի մարտական օդաչուները կկարողանան միջպետական սահմանը հատել առանց Մոսկվայի ու Աստանայի միջև քաղաքական հատուկ որոշումների առկայության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս