Բաժիններ՝

Չինաստանում չինովնիկներին ու կուսակցական գործիչներին արգելել են ծխել հասարակական վայրերում

Չինական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ` Չինաստանում չինովնիկներին ու կուսակցական գործիչներին արգելել են ծխել հասարակական վայրերում, ինչպես նաև իրենց ծառայողական լիազորությունները կատարելիս: Այդ մասին նշված է Չինաստանի Պետխորհրդի հրամանում:

Դրանում ասվում է, որ մի շարք պաշտոնատար անձանց պահվածքը, որոնք ծխել են հասարակական վայրերում, ոչ միայն սպառնալիքի տակ է դնում բնակչության առողջությունը և շրջակա միջավայրը, այլև` բացասական ազդեցություն է թողնում Չինաստանի կառավարության և պետական գործիչների ընդհանուր կերպարի վրա:

Չինովնիկներին ու կուսակցականներին կոչ են արել ոչ միայն հրաժարվել վնասակար սովորույթից, այլև` ծխելը թողնելու հարցում օգնել իրենց գործընկերներին: Բացի այդ, պատժվելու է բյուջետային միջոցների հաշվին ծխախոտ գնելը, արգելվում է դրանց գովազդը և պետհիմնակներում դրանց վաճառքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս