
Եգիպտոսում կալանավորել են Al Jazeera-ի նկարահանող խմբին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական ոստիկանությունն այսօր կալանքի տակ է վերցրել Կահիրեում աշխատող կատարյան Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խմբին:
Եգիպտոսի ՆԳՆ-ը հայտնել է, որ Կահիրեի հյուրանոցներից մեկում կալանավորել է երկու լրագրողի: Ոստիկանությունը չի հայտնել նրանց անունները` հայտարարելով միայն այն, որ նրանցից մեկը հանդիսանում է ոչ վաղ անցյալում երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպության ակտիվիստ:
ՆԳՆ-ը նաև հայտնել է, որ լրագրողներին կալանավորել է նրա համար, որ նրանք իրականացնում էին նորությունների ապօրինի հեռարձակում, որը խաթարում է ազգային անվտանգությունը:
Al Jazeera-ի խմբագրակազմն արդեն իսկ հայտարարել է, որ վանդակաճաղերից այն կողմ են հայտնվել ավստրալացի լրագրող Փիթեր Գրեստը և նրա եգիպտացի գործընկեր Մոհամեդ Ադել Ֆահմին: