
Ճապոնիայի կառավարությունը վախենում է 2014 թվականի սկզբին ԿԺԴՀ-ի հանկարծակի գործողություններից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ը կարող է հաջորդ տարվա սկզբին դիմել այնպիսի գործողությունների, որոնք հղի են Կորեական թերակղզում լարվածության էական աճով:
Դրա հետ կապված` Տոկիոյում չափազանց լրջորեն են ընկալել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի` ոչ վաղ անցյալի ցուցումները զինված ուժերի մարտունակության բարձրացման մասին: Ճապոնիայի կառավարությունում կարծում են, որ ներկայումս աճել է ռազմական սադրանքների վտանգավորությունը:
Հունվարի 8-ին ԿԺԴՀ-ում նշելու են Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, իսկ փետրվարին` 2011 թվականին մահացած նրա հոր` Կիմ Չեն Իրի ծննդյան օրը: Տոկիոյում կարծում են, որ Փհենյանը կարող է հանկարծակի ակցիաներին դիտել այդ ժամկետներում: