Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան լիբանանյան բանակին հատկացնելու է երեք միլիարդ դոլարի օգնություն

BBC-ի փոխանցմամբ` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան լիբանանյան բանակին հատկացնելու է երեք միլիարդ դոլարի օգնություն:

Սուլեյմանն այդ մասին հայտարարել է ուրբաթ Բեյրութում գրանցված ուժգին պայթյունի հետևանքով զոհված քաղաքական գործիչ, ֆինանսների նախկին նախարար Մոհամմեդ Շաթթահի հուղարկավորությունից հետո իր հեռուստաուղերձում:

Նշվում է, որ դա կլինի Լիբանանի զինված ուժերի պատմության մեջ ամենամեծ օգնությունը: Հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը սրել է Լիբանանում միջհամայնքային հակասությունները, ինչն էլ վերջին ամիսներին արտացոլվում է բռնության մի շարք ակտերի տեսքով:

Սաուդյան Արաբիայում երկօրյա այցով գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է զենք տրամադրել լիբանանյան բանակին, եթե այդպիսի խնդրանք ներկայացնի Լիբանանի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031