Բաժիններ՝

Ղարաբաղյան պատերազմի վետերանները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի կենտրոնում (տեսանյութ)

Ադրբեջանական Yeni Musavat թերթի փոխանցմամբ` Ղարաբաղյան պատերազմի վետերանները երեկ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի կենտրոնում` կապված նրա հետ, որ վետերաններից Զաուր Հասանովն օրեր առաջ Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում էր գործել: Դրանից հետո նրան ծանր այրվածքներով հոսպիտալացրել էին, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել Հասանովի կյանքը:

Վետերանները հավաքվել են Բաքվի կենտրոնում գտնվող «Շատրվանների հրապարակում», և բողոքել են Հասանովի մահվան դեմ: Ոստիկանությունը պահանջել է, որ վետերանները լքեն հրապարակը, սակայն նրանք հրաժարվել են անել դա: Այդ ժամանակ ոստիկանությունն ուժով է նրանց դուրս բերել հրապարակից:

Ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի ավելի քան մեկ տասնյակ մասնակցի (երիտասարդ ակտիվիստների):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս