
Նոր ահաբեկչություն Վոլգոգրադում. կա 12 զոհ (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր առավոտյան ահաբեկչություն է իրականացվել Վոլգոգրադում, ուր երեկ ևս ահաբեկչություն է իրականացվել: Այս անգամ պայթյունը գրանցվել է տրոլեյբուսում: Պայթյունի ալիքը կոտրել է հարևան շենքերի ապակիները:
Պայթյունը գրանցվել է պիկ ժամի (08.23), երբ տրոլեյբուսն ուղևորվելիս է եղել դեպի քաղաքի կենտրոն: Հարուցվել է քրեական գործ «ահաբեկչություն» և «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: Վարկածներից մեկի համաձայն, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել տրանսպորտային միջոցի սրահում:
Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով զոհվել է 12 և հոսպիտալացվել է 25 մարդ: Նրանց տեղափոխել են այն նույն հիվանդանոցը, ուր երեկ տեղավորել են երկաթուղային կայարանում գրանցված ահաբեկչությունից տուժածներին: Վոլգոգրադի երկաթուղային կայարանում երեկ գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել է ավելի քան 40 մարդ:
Այսօրվա պայթյունը
Երեկվա պայթյունը