
Սիրիական զորքերն Ադրա քաղաքում գերությունից ազատել են 5000 պատանդի

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական զորքերն Ադրա արդյունաբերական քաղաքում գերությունից ազատել է հինգ հազար բնակչի: Այ մասին հայտարարել է Սիրիայի սոցիալական հարցերով նախարար Կինդա աշ-Շամմատը:
Վերջինիս խոսքերով` բոլոր պատանդները բերվել են ապաստան, ուր նրանց ցուաբերվել է բուժօգնություն. «Մենք ստեղծել ենք այդ մարդկանց տեղավորելու և նրանց ամեն անհրաժեշտ բանով ապահովելու օպերատիվ շտաբ»:
Նշվում է, որ մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսային ու արևելյան մատույցներում սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 30 զինյալի: