Բաժիններ՝

Վրաստանի պետպարտքը կազմում է 4.2 միլիարդ դոլար

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի պետական արտաքին պարտքի ծավալն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 4.2 միլիարդ դոլար: Տարեսկզբի համեմատ, Վրաստանի պետպարտքը նվազել է 154.3 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից Վրաստանի կառավարության պարտքը կազմում է 4.1 միլիարդ դոլար:

Վրաստանն այլ երկրների կառավարություններին պարտք է մոտ 793 միլիոն դոլար, որից 14.7 միլիոն դոլարը` Հայաստանին: Վրաստանի խոշորագույն վարկատուն Գերմանիան է: Պետական արժեթղթերը` եվրապարտատոմսերը, կազմում են 500 միլիոն դոլար: Բացի այդ, Վրաստանը միջազգային ինստիտուտներին (Համաշխարհային բանկ, ԱՄՀ և այլն) պարտք է 2.8 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս